Հնդկաստանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից 19 մարդ է զոհվել. զոհերի թիվն աճում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

տ

Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Սուրաթ քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ևս մի քանիսը տուժել են, գրում է India Today պարբերականը:

Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Սաթիշ Կումար Միշրան հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է աճել: Հրդեհը բռնկվել է Taxshila համալիրի 2-րդ հարկում, իսկ 3-րդ և 4-րդ հարկերում տեղակայված են ուսումնական կենտրոններ:
 

Տեղի իշխանությունները հայտնել են, որ զոհերի հարազատները ֆինանսական աջակցություն կստանան: