ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Նախկին իշխանավորները չեն հաշտվել մերժված լինելու մտքի հետ, որովհետև հայտնվել են լուսանցքում ոչ թե ինտրիգների պատճառով, այլ ժողովրդի կամքով։ Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր հովհաննես Իգիթյանը։
«Մի կուսակցություն, որ 300 հազ․ անդամներ ուներ, ու հայտարարում էր, որ նրանց ընտանիքի անդամներով 900 հազ․ է, հանկարծ ընտրություններին ստանում է 50 հազ․ ձայն, նշանակում է խնդիրն իր մեջ է։ Մենք մեղք չունենք, որ դուք պարտվել եք, ձեզ մերժել են»,-ասաց նա։
Հովհաննես Իգիթյանը նշեց նաև, որ փոխանակ նախկին իշխանավորները փորձեն մոտենալ ժողովրդին, իրենց գումարներն ուղղում են ոչ միայն ՔՊ-ի դեմ, այլ նաև առանձին անդամներին սևացնելուն ու սուտ լուրեր տարածելուն։