Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում․ Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Նիվային

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Հունիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմանում Նոր Գեղի գյուղի գլխավոր ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Վազ 2121 մակնիշի 700 ՍՍ 07 համարանիշի և Mercedes մակնիշի 17 ՕՏ 327 համարանիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած Եղվարդքի «Նաիրի» և Աբովյանի բժշկական կենտրոնների բժիշկների հերթապահ խմբերը նրանց տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Նիվային։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս