Unibank

Unibank Mobile

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնության բժիշկները թթվածին են տվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Մանվել

Շտապօգնության մեքենայով՝ դատարան, անվասայլակով նիստերի դահլիճ տեղափոխված գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ Գրիգորյանն իրեն վատ է զգում՝ խնդրելով դատավորին թույլ տալ ամբաստանյալին թթվածին տրամադրել։ 

Արսեն Մկրտչյանը փաստաթուղթ է ներկայացրել դատարանին, համաձայն որի՝ թույլատրվում է Գրիգորյանի մասնակցությունը դատական նիստին, սակայն միայն բժիշկների հսկողությամբ։ Շտապօգնության բժիշկներն այս պահին Գրիգորյանին բուժօգնություն են ցուցաբերում հենց նիստերի դահլիճում։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս