Օսակայում ընթանում են Պուտին-Թրամփ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 28, 24News

Պուտին Թրամփ

Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը Օսակայում G20 գագաթնաժողովի հարթակներում բանակցություններ են սկսել:

Հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կարծում է այդ բանակցությունների արդյունքը գերազանց կլինի:

Դրանից առաջ նախագահները առիթ էին ունեցել խոսելու «ոտքի վրա»՝  լուսանկարվելու և G20 գագաթնաժողովի բացման արարողությունների ժամանակ: