ՃՈ-ն հունիսի 27-ին ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24New

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական վաշտի ծառայողները հունիսի 27-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել ՀՀ մայրաքաղաքում։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, միջոցառման ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել օրինազանց վարորդների նկատմամբ, 35 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ 1 վարորդ մեքենան վարել  է անսթափ վիճակում, ևս 8-ը՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ 

«Հայտնաբերվեց 3 տրանսպորտային միջոց, որոնք հետախուզվում էին այլ գերատեսչության կողմից։ 2 վարորդ մեքենան վարում էր հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտումով։ 

Ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտող և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։ Նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական։ Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ։