Լիսաբոնի համալսարանում սեպտեմբերից հայերեն կսովորեն

      ԵՐԵՎԱՆ, OԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Thumbnail

     Լիսաբոնի համալսարանում հայտարարել են հայերենի ուսուցման դասընթացներ մասին, հաղորդում է Rusarminfo-ն:

     Դասընթացները կսկսվեն 2018թ. սեպտեմբերից և կանցկացվեն «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ: Այն նախատեսված է երկու կիսամյակի համար:
      

     «Մենք ոչ միայն առաջարկում ենք ևս մեկ նոր լեզու սովորել մեր ֆակուլտետում, այլև հետաքրքրված ենք հայկական հնագույն ու կարևոր մշակույթով»,- ասել է Լիսաբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Միգել Տամենը։

 

     Պորտուգալացի ուսանողների համար նոր լեզուն կդասավանդի «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» անդամ Լիա Խաչիկյանը, ով Հայաստանից Պորտուգալիա է տեղափոխվել 2014-ին: