Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 06, 24News

1

Հուլիսի 4-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննություն են կատարել 41-ամյա մի քաղաքացու տնամերձ հողամասում։ Հայտնաբերվել է կանեփի 52 բույս, կանեփի կիսաչոր զանգված և սպիտակ թղթով փաթեթավորված թմրամիջոցի նմանվող մանրեցված զանգված:

Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածն ինքն է աճեցրել անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: