Չենք վախենում պարոն բռնապետ․ բերման ենթարկված Սոնա Աղեկյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Ոստիկանությունն ազատ արձակեց քաղաքապետարանի մոտից բերման ենթարկած Սոնա Աղեկյանին եւ մյուս քաղաքացուն, որոնք աղբով լի տոպրակ էին բերել եւ ցանկանում էին դնել քաղաքապետարանի շենքի մոտ:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ իրենց բերման ենթարկելն անիմաստ էր եւ ոստիկանությունն ապօրինի գործողություններ էր կիրառում իրենց հանդեպ:

«Մենք որեւէ քայլ չենք արել, որի համար անհրաժեշտ էր բերման ենթարկել»,-ասաց նա և հիշեցրեց 2017 թվականի փետրվարի 13-ին Երեւանի ավագանիում տեղի ունեցած դեպքը. «Երբ Սերժի բռնապետական համակարգի ժամանակ Երեւանի ավագանու նիստերի դահլիճում մենք Նուբարաշենի խճուղուց բերված կոյուղաջրերը տարանք եւ ցուցադրեցինք Երեւանի՝ այն ժամանակվա ավագանու ՀՀԿ-ական ոհմակին, այն ժամանակ անգամ ՀՀԿ-ական ոհմակը չմտածեց, որ կարելի է որեւէ մեկին բերման ենթարկել:

Ոստիկանության ապօրինի գործողությունները գալիս են հուշելու մեզ, որ մենք այժմ ունենք դիկտատորական ռեժիմ: Նիկոլ Փաշինյանը վախենալով ձեռքերը գցել է փրփուրներից եւ դիկտատորի պես ասում է՝ այստեղ իշխանությունը միահեծան է, ով կնկատի թերությունները եւ կփորձի բարձրաձայնել, նրա դեմը կառնենք ապօրինի գործողություններով՝ օգտագործելով օսիպյանական ոստիկանական ջոկատները:

Չենք վախենում պարոն բռնապետ, մենք գալիս ենք պայքարելու մինչեւ վերջ: Մենք կստիպենք, որ քաղաքապետը կատարի իր պարտավորությունները»,-հայտարարեց Աղեկյանը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news