Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ես էլ կարող եմ ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերով ճզմել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 17, 24News

1

«Դուք լինելով նախկին քաղբանտարկյալ, ավելի քան 3,5 տարի բանտում եք եղել, հիմա ի՞նչպես կմեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի այն պնդումները, որ ինքը քաղբանտարկյալ է»,-  «Ազատություն» ռադիոկայանի  հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք նշանակում է, ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել»,- պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․

«Որևէ մեկը իրավունք չունի այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել: Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ասում ենք, որ Հայաստանում տենց ա մեր մոտ, հենց տեսնում ենք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կհավաքենք կմտցնենք Երևան քաղաք ու ՝ դե եկեք վերցրեք իշխանությունը, տեսնեմ ո՞նց եք վերցնում: Շատ պարզ տրամաբանություն է»: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news