Քարակերտ գյուղում տղամարդը կանեփ է աճեցրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 27, 24News

 

1

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հուլիսի 26-ին Քարակերտ գյուղում ապրող 44-ամյա մի տղամարդու պտղատու այգում, ծառերի տակ, զննությամբ հայտնաբերել են պլաստմասե տարաների մեջ աճեցրած կանեփի 5 բույս:

Ըստ տղամարդու՝ բույսերն ինքն է ցանել և աճեցրել իր օգտագործման համար: 
Նշանակվել է դատատոքսիկոքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: