Փաշինյանը Վանեցյանի, Տոնոյանի, Պապիկյանի հետ քոչարի է պարել Խնձորեսկի կախվող կամրջի վրա

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Խնձորեսկում են: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ քոչարի են պարել Խնձորեսկի կամրջի վրա։

«Ով չի եղել խնձորեսկում, շատ մեծ բան է կորցրել․ ամառը դեռ առջևում է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա նաև թվարկել է Սյունիքի մարզի այն տեսարժան վայրերը, որոնք արժի այցելել։

Փաշինյանը նաև նկատել է, որ այս կամուրջը բարձրությունը հաղթահարելու լավագույն տեղն է, ապա, դիմելով Աննա Հակեբյանին, հարցրել․ «Աննա՛, հո չես վախենում»։

Կամրջի վրա Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև կամուրջը կառուցողի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ գնում է Ստեփանակերտ։ Վարչապետը հանրահավաք է հրավիրել Արցախում և հայտարարել, որ ելույթ է ունենալու Համահայկական խաղերի բացման նախօրեին:

«Ընդհանուր առմամբ մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարևոր արձանագրում անելը և սրանից բխող հետևություններ անելը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի նախագահ Բակո Սահակյանը ևս ելույթ է ունենալու:

Տեսանյութեր

Live

Լրահոս