Դավիթ Բեկ և Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրերում ականազերծման աշխատանքներ են իրականացվում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

1

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ և Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրերում ականազերծման աշխատանքներ է իրականացնում։

1

Դավիթ Բեկ բնակավայրում ականազերծման աշխատանքներն ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հետ համատեղ։ Շուրջ 16 հազար քառակուսի մետր տարածքի ականազերծում է նախատեսվում։ Այս պահի դրությամբ հայտնաբերվել են 1 հատ F 1 նռնակ, 1 հատ OZM 72 ական, 1 հատ 73mm oc արկ։ Կոռնիձոր բնակավայրում իրականացվում են մարտական գործողությունների տարածքի մաքրման աշխատանքներ։

1

Ըստ ՀԱՓԿ ՊՈԱԿ պլան առաջադրանքի՝ «Հալո Թրաստ» կազմակերպության կողմից նախատեսվում է մաքրել շուրջ 30 հազար քառակուսի մետր տարածք։ Աշխատանքների ժամանակ օգտագործվում են ԱՄՆ Պետդեպի կողմից Հայաստանին տրամադրված հանդերձանքն ու  սարքավորումները։

1