ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 17, 24News
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝
«Լսեցի և ողջունում եմ, որ ՍԴ անդամները (դատավորները) չեն ընդունում անաշխատ գումարի դիմաց իրենց պաշտոններից հրաժարվելու՝ իշխանության առաջարկը...
Այդպես է. երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և գործում է անհեռատես ու անհաստատ, նրան չի օգնում ոչինչ, այդ թվում նաև՝ «կաշառք» առաջարկելով լեգիտիմ պաշտոնյայից ազատվելու «հանճարեղ» միտքը..»