Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածն արգելափակվել էր մեքենայում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

.

Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա արգելափակված տուժած, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«911» ծառայությանն ահազանգը ստացվել է օգոստոսի 19-ին, ժամը 07:24-ին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորը (Հրակ Ա.-ն, ծնված 1997 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: