Արոնյանը պարտվեց Grand Chess Tour Sinquefield Cup 2019-ում պարտվեց Կարուանային

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 21, 24News

լևոն արոնյան
Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը շարունակվում է Ամերիկյան Սենթ Լուիսում։ Մրցաշարին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 12 շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը, Դինգ Լի Ժենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն:

Աննախադեպ խաղաղ ընթացք ունեցող մրցաշարը 4 տուրերում խաղարկված 24 պարտիաներից ընդամենը երկուսն են արդյունավետ ավարտ ունեցել, ընդ որում՝ պարտվողներից մեկն Արոնյանն է:

Արոնյանը 4-րդ տուրում սևերով զիջեց Կարուանային և միանգամից նահանջեց աղյուսակի վերջնամաս: 1,5 միավորով Յան Նեպոմնյաշչիի հետ Արոնյանը կիսում է վերջին երկու տեղերը:  2,5 միավորով առաջատարներն են Անանդը և Կարուանան: Մյուս 8 շախմատիստներն ունեն 2-ական միավոր: Այսօր կկայանան 5-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սպիտակներով կմրցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Տեսանյութեր

Live

Լրահոս