ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
«Հայհոյանքներին զուգահեռ՝ փաստարկված կարծիքներ էլ ենք լսում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ»,- այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա շեշտել է, որ ողջախոհ մարդը չի կարող մտահոգություն չունենալ հանքերի շահագործման առումով. «որևէ մեկը հո երկրի թշնամին չի՞»,-ասել է Միրզոյանը։
24News-ի հարցին, թե արդյո՞ք հանքի շահագործման դեպքում իշխող ուժի վարկանիշը չի նվազի, Միրզոյանը նշել է. «Համաձայն եմ՝ հանքի շահագործման արդյունքում իշխանության վարկանիշը կարող է անկում ապրել»։
Ինչ վերաբերում է այս հարցով խմբակցությունում առկա տարակարծություններին՝ ԱԺ նախագահն ասել է, որ կարծիքների ազատ արտահայտում կարող է լինել, իսկ պառակտում՝ հաստատ ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում