Հանքը պետք է շահագործվի. սա էր Փաշինյանի որոշումը հանդիպումից հետո. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Արթուր

«Ամուլսարի» հանքի շահագործման որոշումը Նիկոլ Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին՝ Փարիզում «Լիդիան» ընկերության ղեկավարության հետ հանդիպման արդյունքում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: Գրառումը՝ ստորև․

Այս հանդիպմանը կայացել է նոր գործարք՝ արդեն Նոր Հայաստանի պայմաններով: Սերժ Սարգսյանի պայմաններով կայացած գործարքը չեղարկվել էր՝ իրավիճակի փոփոխության պատճառով:

Հանքը պետք է շահագործվի. սա էր Փաշինյանի որոշումը հանդիպումից հետո և հետագա բոլոր գործողությունները ֆարս էին՝ հիմնավորելու իր այս որոշումը:

«Էլարդ»-ի զեկույցը, կասկածելի հանգամանքներում ծախսված 400 000 $-ը, հարուցված քրեական գործը, քննչական խմբի ղեկավարի և ծառայության պետի տեղեկալի պաշտոնանկումը ոչ մի առնչություն չունեին Ամուլսարի հանքի շահագործման հետ, քանի որ, կրկնում եմ, հանքը շահագործելու որոշումը կայացված էր դեռևս անցած տարի:

Մնում է պարզել, թե Փաշինյանի համար ի՞նչն էր անընդունելի արդեն կայացած գործարքում, որ դարձավ ընդունելի «Լիդիանի» հետ հանդիպումից հետո և փոխեց ՀՀ իշխանությունների վերաբերմունքն այս լրջագույն խնդրի հանդեպ:

Նաև կարևոր է հասկանալ, թե Փաշինյանի թիմում բոլո՞րն են բավարարված նոր գործարքի պայմաններով, թե՞ դեռ մնացել են սկզբունքային և իրենց գաղափարին նվիրված մարդիկ: Ժամանակն ամեն ինչ կգցի իր տեղը, քիչ է մնացել, համբերենք …»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news