ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 12-ին, ժամը 15:46-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Ռյա Թազա գյուղի տարածքում հայտնաբերվել է ձեռքի նռնակ (առանց պայթուցիչի):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են փորձաքննության: