Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

Արթուր ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայաի բազմակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Ղազախստանում ընթացող ԱԱ-ի եզրափակչին:

Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Երեկ նա մրցման հետ անհամատեղելի վնասվածք էր ստացել՝ կոտրել էր կողոսկրը:

Այսպիսով, Ալեքսանյանը կարժանանա աշխարհի 2019 թվականի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը: Ոսկե մեդալը կստանա աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը:

Ալեքսանյանը նաև Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news