Միացյալ Թագավորությունը Հայաստանի վստահելի գործընկերն է. Տիգրան Ավինյանը՝ ՄԹ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

.

Սեպտեմբերի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը հանդիսանում է Հայաստանի վստահելի գործընկերը: Նա ընդգծել է, որ Ջուդիթ Ֆարնուորթն իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում զգալի ներդրում է ունեցել: Փոխվարչապետը հաջողություն է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ:

Ջուդիթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին՝ հաստատված բեղմնավոր փոխգործակցության համար և համոզմունք հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև էլ ավելի կզարգանա:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news