Բեռնատարը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

.

Սեպտեմբերի 17-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում 25-ամյա Դավիթ Կ.-ն իր վարած բեռնատար Opel Combo մակնիշի 36 GZ 281 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ Խանջյանի անվան դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 84-ամյա Պարույր Ե.-ին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Փաստի առթվ հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վրաերթը տեղի է ունեցել վերգետնյա անցումից մի քանի մետր հեռավորության վրա, և եթե հետիոտնը օգտվեր վերգետյա անցումից, ապա ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news