Կառավարության մուտքի դուռը զոհված զինվորների ծնողները փակել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

Լարված իրավիճակ է կառավարության դիմաց։ Առավոտից այստեղ են հավաքվել զոհված զինծառայողների մայրերն ու կանայք։ Տեսնելով, որ կառավարությունից որևէ մեկը չի իջնում իրենց լսելու, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս որ մայրերը բարձրանան վարչապետի մոտ՝ զոհված զինծառայողի մայր, «Զինվոր» հասարարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նստեց կառավարության մուտքի դռան դիմաց՝ փակելով մուտքը։

Զոհվածների մայրերը պահանջում են փոխհատուցում տրամադրել իրենց այնպես, ինչպես տրամադրել են մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածների հարազատներին։

«Փողոցային կռվի ժամանակ տուժածներին տալիս ես 30 միլիոն, բարի եղիր մարտական գործողությունների ժամանակ իրենց պարտքը կատարող զինծառայողներին ևս 30 միլիոն դրամ տուր», - կառավարության դիմաց հայտարարեց զոհված զինծառայողի մայր, «Զինվոր» հասարարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։