Երևի խելոք չեն պահել՝ պատժել են․ քաղաքացիները՝ Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Վերջին շրջանում շատ է քննարկվում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, որին այնուհետև հաջորդեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականը։ Տեղի ունեցածի հնարավոր պատճառների և վերջիններիս կատարած աշխատանքի վերաբերյալ 24News-ը զրուցել է քաղաքացիների հետ՝ պարզելու նրանց կարծիքը։

Հարցման արդյունքում պարզվեց, որ քաղաքացիների մի մասի կարծիքով, եթե պաշտոնյաները հրաժարական են տվել, ուրեմն նրանք թերացել են իրենց աշխատանքում կամ ներքին տարաձայնություններ են ունեցել վարչապետ Փաշինյանի հետ։ 

Որոշ քաղաքացիներ չցանկացան հրաժարականի պատճառների մասին իրենց կարծիքը հայտնել՝ այն համարելով ներքաղաքական հարց․ «Երևի լավ չեն աշխատել, ստիպել են, իրենք էլ հրաժարական են տվել» - նշեցին քաղաքացիները։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news