Աշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին և նորածին Է մահանում․ ԱՀԿ զեկույց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

բակո

Աշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին եւ նորածին Է մահանում: Այդ մասին ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ սեպտեմբերի 19-ին հրապարակված զեկույցում, որը նվիրված Է մանկական մահացությանը, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

«Կանայք եւ նորածիններն առավել խոցելին են ծննդաբերության ժամանակ եւ դրանից անմիջապես հետո: Համաձայն գնահատումների, մահանում Է 2,8 մլն հղի կին եւ նորածին, յուրաքանչյուր 11 վայրկյանը մեկ՝ մեկ հոգի, հիմնականում այնպիսի պատճառներով, որոնք կարելի Է կանխել»,-ասված Է հետազոտության մեջ:

 Ավագ տարիքի երեխաները նույնպես ռիսկի խմբում են: 2018 թվականին աշխարհում զոհվել Է մինչեւ 15 տարեկան 6,2 մլն երեխա, նրանցից մոտավորապես 5,3 միլիոնի մահը տեղի Է ունեցել երեխայի կյանքի առաջին հինգ տարում: Իսկ 2017 թվականին հղիության եւ ծննդաբերության ընթացքում մահացել Է ավելի քան 290 հազար կին: Ինչպես նշվում Է, չնայած ձեռք բերված առաջընթացին եւ աշխարհում մանկական մահացության նվազմանը, երեխայի մահվան սպառնալիքը ծննդաբերությունից անմիջապես հետո կամ կյանքի առաջին տարիներին մնում Է բարձր: Առավել ռիսկային են առաջին ամիսները, հատկապես եթե երեխան ծնվել Է վաղաժամ կամ չափազանց փոքր, բարդացումներ են եղել ծննդաբերության ժամանակ կամ նա վարակ Է տարել: Միեւնույն ժամանակ ԱՀԿ-ում նշում են, որ 2000 թվականից մանկական մահացությունը կրճատվել Է կիսով չափ, իսկ մայրերի մահացությունը՝ մեկ երրորդով: