Ռուս զբոսաշրջիկները Ղրիմը նախընտրում են Թուրքիայից․ «ՏուրՍտատ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 20, 24News

զբոսաշրջիկներ

Ռուսական առողջարաններն արտասահմանյաններից ավելի մեծ ժողովրդականություն են վայելում ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին ասված Է «ՏուրՍտատ» տուրիստական պորտալի մամուլի տեղեկագրում, որն ստացել Է «Լենտա.ռու»-ի խմբագրությունը:

Ծառայության տվյալների համաձայն, 2019 թվականի ամռանը հաճախելիության ցուցանիշով առաջատարը դարձել Է Կրասնոդարի երկրամասը: Հունիսից մինչեւ օգոստոս այնտեղ 10,5 մլն զբոսաշրջիկ Է ուղեւորվել Ռուսաստանից: Երկրամասի առավել մեծ ժողովրդականություն վայելող առողջարաններն են դարձել Սոչին, Անապան, Գելենջիկը եւ Եյսկը:
Երկրորդ դիրքն զբաղեցրել Է Ղրիմը, ուր այցելել Է շուրջ հինգ միլիոն ռուսաստանցի (11 տոկոսով ավելի, քան 2018 թվականին), իսկ երրորդը՝ Թուրքիան (4,4 մլն ճանապարհորդ):
Բացի այդ, թոփ-5-ում տեղ են գտել Աբխազիան (850 հազար զբոսաշրջիկ) եւ Իտալիան (600 հազար):
Սեպտեմբերին ավելի վաղ Թուրքիան գլխավորել Է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող երկրների ցուցակը: Մասնագետների կողմից ստացված տվյալների համաձայն, 2019 թվականի առաջին կիսամյակում Թուրքիա Է այցելել 2,649 մլն ռուսաստանցի, ինչը 16,1 տոկոսով ավելի Է, քան 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանում:

Ժողովրդականությամբ երկրորդ ուղղությունը դարձել Է Ֆինլանդիան:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news