ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, թե իր պատկերացմամբ ինչպիսի սցենար է աշխատել Սիրիայի շուրջ։
«Էրդողանը պնդում է. «Իմ սահմաններին սպառնում են քրդական ջոկատները: Ես կհամաձայնեմ Սիրիայի տարածքային ամբողջականությանը, չեմ ներխուժի, պայմամով, որ սահմանի երկայնքով անվտանգության գոտի լինի և Թուրքիան այն վերաբնակեցնի Սիրիայից Թուրքիա փախած էթնիկ թուրքերով:
Պուտին և Ռոհանի. «Դեմ չենք, բայց այդ հատվածի քրդերին տեղահանելու հարցում աջակից չենք կարող լինել, Ասադի անունից էլ չենք կարող երաշխավորել, որ նրա բանակը չի միավորվի քրդերի հետ Թուրքիայի դեմ: Միևնույն ժամանակ, Թուրքիան պետք է երաշխավորի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և Ասադի հեռացման նախապայմանը շարունակի պահել օրակարգից դուրս:
Թուրքիան սկսում է օպերացիան քրդերի դեմ:
Գալիս է Թրամփը. «Մենք կարող ենք` օգտագործելով քրդերի նկատմամբ ունեցած մեր ազդեցությունն ու կախվածությունը մեզանից, նրանց բերել բանակցությունների սեղանի շուրջ: Եթե Թուրքիան համձայնում է, ապա պետք է 120 ժամ հրադադար հաստատի մինչ Քրդերը հեռանան սահմանամերձ տարածքից»: Այս դեպքում ԱՄՆ-ն հանում է բոլոր պատժամիջոցները Թուրքիայի դեմ և դառնում է բանակցությունների միակ միջնորդ: Միաժամանակ Թուրքիան առանց պատերազմի ստանում է իր անվտանգության գոտին: ԱՄՆ Թուրքիային նաև խոստանում է ԻՊ դեմ պայքարում աջակցել:
Մեծ հաշվով այսպիսի զարգացումը համարյա բոլոր կողմերին ձեռնտու է:
Ռուսներն ու իրանցիները Մերձավոր Արևելքում իրենց միակ դաշնակցին` Ասսադին ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահում են:
Ասադը պահումա իր դիրքն ու իր երկրի տարածքային ամբողջականությունը: Թուրքիայի հետ սահմանին ապրում են էթնիկ թուրքեր, որոնք Սիրիայի քաղաքացիներ են: Կենտրոնացնումա պայքարը ահաբեկիչների, ապստամբների և այլ զինված խմբավորումների դեմ:
Թուրքիան քրդերին իր սահմանից առանց պատերազմ, հետ ա, մղում ու իրեն լոյալ մարզ ա ունենում հարևանությամբ, բայց Սիրիայի քաղաքացիներով բնակեցված:
ԱՄՆ-ն Սիրիայից դուրս ա բերում զորքերը, բայց ազդեցությունն ու ներգրավվածությունը պահպանում ա` քրդերի վրա ազդեցություն ունենալով ու բանակցութուններում ներգրավվածությամբ:
Էս մոզայկան հավաքելով դեռ ահագին դետալներ պետքա տեղավորեմ` մասմավորապես քրդերի փայի տեսանկյունից: Եթե քրդերը չեն համաձայնում, ամեն ինչ քանդվում է ու ավելի է խռնվում:
Կօգնե՞ք հավաքեմ...