Ինչի՞ց է խոսել սպանված ոստիկանը ողբերգական դեպքից առաջ․ վիրավոր ոստիկանը դուրս գրվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս գրվեց: Նա իրեն լավ է զգում: Այդ մասին տեղեկացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասել է, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց:

Նկարում բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանն է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, ծառայությունը կատարելիս, ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա. Հակոբյանի գլխին և կրակել Տ. Առաքելյանի ձախ բազկին։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news