Երևանում քաղաքացու ոսկյա թանկարժեք զարդերը գողացել էին նրա 11-ամյա երկվորյակ որդիները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

.

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 44-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս, և ննջասենյակի պահարանից գողացել թանկարժեք ոսկյա զարդեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով, հաշված ժամերի ընթացքում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված բնակարանից ոչ մի գողություն չի եղել:

Այդ ամենը ձևացրել են Արթուր Գ.-ի 11-ամյա երկվորյակ որդիները, ովքեր ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացրել են ոսկյա զարդերը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news