ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Հասարակական փակ վայրերում ծխելն արգելող օրենքի նախագիծն ԱԺ-ում կքննարկի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ ԱԺ-ի այս որոշումն իրեն չի գոհացրել, նա ակնկալում էր նախագիծը քննարկել առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում:
«Օրենքն արդեն Ազգային ժողովում է: Սակայն այն գնացել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, ոչ թե առողջապահական՝ ինձ համար անհայտ պատճառներով»,-ասաց Թորոսյանն ու նշեց՝ միգուցե փորձի բացատրելով փոխել հանձնաժողովը, քանի որ օրենքն առողջապահական է, ոչ թե տնտեսական։ Սակայն լավ չեմ պատկերացնում, թե ինչ պետք է քննարկենք տնտեսագետների հետ օրենքի մասով»,-նշեց նախարարու շեշտելով, որ իրենք ուզում են օրենքն ընդունվի արագ կերպով: