Unibank

Unibank Mobile

Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ է սկսվում. Լավրովը պատահական չի խոսել. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

.

«Փաստ» թերթը գրում է. «ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում։ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Լավրովն անդրադարձել է Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացին, ասել է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»։

Ի դեպ, իր խոսքում Լավրովը խոսել է նաեւ մի շատ կարեւոր ու ՀՀ համար առանցքային նշանակություն ունեցող թեմայի շուրջ. խոսքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին է։ Նա նշել է.  «Մենք ամեն կերպ աջակցում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող խնդիրների հաղթահարմանը, 2010 թվականին մենք ամենաակտիվ կերպով նպաստել ենք Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը»: 

«Փաստ» թերթի աղբյուրները պնդում են, որ թեման պատահական չի բարձրաձայնվել. ըստ տեղեկությունների, Լավրովի այցից հետո տարբեր փորձագիտական շրջանակների կողմից շրջանառության մեջ են դրվելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի հետ կապված մոտեցումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս