Unibank

Unibank Mobile

Փաշինյանը Թրամփի հետ հայտնվել է Facebook-ի ամենաակտիվ քաղաքական առաջնորդների 10-յակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

 

Նիկոլ

«Twiplomacy» միջազգային կայքը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցցանցում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը, որում տեղ է գտել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում» վերտառությամբ հոդվածում հեղինակը, անդրադառնալով վարչապետի ակտիվությանը, նշում է, որ չնայած ձայնն ու պատկերը հաճախ լավը չեն, սակայն Փաշինյանը կարողանում է անմիջական կապի դուրս գալ հետևորդների հետ։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով տեղեկացնում ժողովրդին իր կառավարության գործունեության մասին: Ձայնը և պատկերը հաճախ լավը չեն, սակայն վարչապետի անմիջական կապը դուր է գալիս հետևորդներին, և նա հայտնվել է ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ ունեցող առաջնորդների տասնյակում»,-նշված է հոդվածում:

Ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ ունեցող առաջնորդների ցուցակը գլխավորում է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, երկրորդ տեղում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, նրան էլ հաջորդում են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ԱՄՆ Սպիտակ տան ֆեյսբուքյան էջը, Կամբոջայի վարչապետ Սամդեխ Հուն Սենը, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ

Տեսանյութեր

Live

Լրահոս