Տավուշի ոստիկանները բնակարանագողին բռնել են հենց տան մեջ․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները բաժին բերման ենթարկեցին Բերդի բնակիչ 50-ամյա մի տղամարդու։ Նա հայտնաբերվել է Բերդի Խորենացու փողոցի առանձնատներից մեկում։

Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 50-ամյա տղամարդը մտել է ուրիշի առանձնատուն՝ գողություն անելու։ Նա կոտրել էր պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել իրերը, սակայն ոչինչ չէր հասցրել հափշտակել, քանի որ ոստիկանները բռնել ու բերման էին ենթարկել։ Տանտտերը հրավիրվել է բաժին։ Նրանից հաղորդում է ընդունվել։

Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել։ 

Բերման ենթարկված տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են։