Աղջիկը դասընկերուհու կիսամերկ լուսանկարները ցույց տալու սպառնալիքով 746 000 դրամ է շորթել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում շորթման վերաբերյալ տվյալներ են ստացել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Համաձայն տվյալների՝ Արագածոտնի մարզում ապրող 17-ամյա մի աղջիկ դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով նրանից պահանջել ու մաս-մաս ստացել է ընդհանուր 740․000 դրամից ավելի գումար։

Աղջիկները հրավիրվել են բաժին։ Տուժողից հաղորդում է ընդունվել, իսկ մյուսը տվել է խոստովանական բացատրություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։