Վթար՝ Ախուրյանի խճուղում. «Toyota Camry»-ն և «ՎԱԶ-2107»-ը, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

վթար

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 18:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ախուրյանի խճուղու 46-րդ շենքի դիմաց բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Սայաթ Մ., ծնված 1991 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Բյուզանդ Շ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկվել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և փակել գազի բալոնի փականը: