Թուրքիան Լիբիա զորք կուղարկի, եթե այդ երկրի կառավարությունը խնդրի այդ մասին․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

բակո

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել Լիբիա թուրքական զորքեր ուղարկելու հնարավորությունը, եթե այդ երկրի կառավարությունը հանդես գա նման խնդրանքով:

Էրդողանը և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է երկրի միայն մի մասը, նոյեմբերի վերջին ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության և ծովային գոտիների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր:

Հունաստանը, Եգիպտոսը և Լիբիայի արևելքում նախագահող Ներկայացուցիչների պալատը թուրք-լիբիական հուշագրերն անվանել են անօրինական և անվավեր: Ուրբաթ Աթենքում Լիբիայի դեսպանը հայտարարվել է անցանկալի անձ, նրան Հունաստանը լքելու համար տրվել է երեք օր: