Ցնցված եմ․ այս ողբերգական դեպքը շատ տարօրինակ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը, գրել է

«Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ:

Ակնհայտ է, որ այս ողբերգական դեպքը շատ տարօրինակ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Այս պահին զերծ կմնամ որևէ գնահատականներից:

Պատկան մարմիններից պահանջում եմ գործի լիարժեք, թափանցիկ և ամբողջական քննություն:

Խորին ցավակցություններս Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»: