Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիները ազատվել են վիզայի պահանջից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

չինաստան

Ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ սա նշանակում է՝ Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրի (վիզա) պահանջից երկրի տարածք մուտք գործելու ամսաթվից մինչև 90 օր ժամկետով: