Հայրը մեղադրում է բժիշկներին, որ երեխան ծնվել է մահացած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

հասարակական

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթւոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Միքայել Մ-ի դիմումի փաստով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 24-ին իր կնոջը՝ 29-ամյա Լ. Մ-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում 38 շաբաթական հղիության փուլում Կեսարյան հատումը ժամանակին չեն իրականացրել, ինչի արդյունքույմ նույն օրը, ժամը 03։00-ին, կինը, ով Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, պտղին ծննդաբերել է մահացած։

Միքայել Մ-ն ոստիկաններյն հայտնել է, որ այդ ամենը կատարվել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ ճիշտ կատարելու հետևանքով։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։