Թովմասյանի աղջկա մասին գրառում անող ավագանու անդամը կհրաժարվի մանդատից․ «Իմ քայլ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը՝ համացանցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր մասին գրառման պատճառով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում  ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն՝ ամփոփելով իրենց հրավիրած հրատապ նիստի արդյունքները։ 

«Քննարկման ժամանակ վերահաստատեցինք, որ դա մեր խմբակցության արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է։ Դատապարտել ենք Հարթենյանի արարքը։ Դրդապատճառները կարևոր չեն։ Կարևորը եղելությունն էր։ Կար այն, ինչ կար, ինչը մեզ համար ընդունելի չէ։ Ինքը առանձին էլ ելույթ կունենա»։ 

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ նիստի ընթացքում Հարթենյանին խորհուրդ են տվել հրաժարվել մանդատից, ինքն էլ համաձայնել է։ 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս