Ռուսաստանը Իդլիբում իր ԶՈՒ-ի նշանառության տակ է վերցել թուրքական ավտոշարասյունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Թուրքիա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը  տեսանյութ է հրապարակել,  որտեղ երևում է ռուսական ուժերի նշանառության տակ գտնվող Թուրքիայից դեպի Սիրիայի Իդլիբ նահանգ շարժվող ավտոշարասյունը:

Տեսանյութը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով: Գրել է Ermenihaber-ը։

Ավտոշարասյունը կազմված է եղել զրահամեքենաներից, ինչի պատճառով ռուս ուժայինները թիրախավորել են այն:

Տեսանյութը թուրքական մամուլում Ռուսաստանի կողմից Թուրքիային ուղղված սպառնալիք է բնութագրվել: Տեսանյութում նկատվում է, որ  Թուրքիայի կողմից ուղարկված այդ ավտոշարասյունը հայտնվել է ռուս ուժայինների նշանառության տակ: 

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից  Իդլիբում գտնվող զինվորականությանը մատակարարվող զենք-զինամթերքն ու զրահամեքենաներով բեռնված ավտոշարասյուները լրջորեն սրում են  իրավիճակը: 

Տեսանյութեր

Live

Լրահոս