Ֆրանսիայում փակվում է երկրի ամենահին ատոմակայանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

.

Ֆրանսիայի ամենահին ատոմակայանը փակվում է: Ֆեսենհայմ ԱԷԿ-ի երկու էներգաբլոկներից առաջինի սարքավորումներն անջատվել են շաբաթ օրը` փետրվարի 22-ի առավոտյան, հայտնում է DW-ն:

Աղբյուրիհաղորդմամբ երկրորդ բլոկի աշխատանքի դադարեցումը նախատեսված է հունիսի 30-ին:

2025 թվականից կսկսվի միջուկային ռեակտորի ապամոնտաժումը եւ կարող է տեւել մինչեւ 2040 թվականը: Գերմանիան եւ Ֆրանսիան պայմանավորվել են տարածաշրջանում տեխնոպարկ բացել, ինչի համար 1 միլիոն եվրո է նախատեսված:

Ի սկզբանե, դադարեցնել ԱԷԿ-ի շահագործումը նախատեսվում էր մինչեւ 2016-ի վերջ: Ատոմային էներգիայի հակառակորդները Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից երկար ժամանակ պահանջում էին փակել էլեկտրակայանը, որը գտնվում է Գերմանիայի հետ սահմանից 1 կմ հեռավորության վրա: Այս ատոմակայանի ռեակտորները գործարկվել են 1977 թվականին, եւ դրա վրա բազմիցս անսարքություններ են եղել: