Մոսկվայում սպանվել է հայազգի սրտաբանը․ կասկածյալը նրա ամուսինն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

 

դանակ
«Московский комсомолец» պարբերականը հայտնում է, որ մարտի 2-ին Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանի դին: Կասկածյալը նրա ամուսինն է, որը սպանությունից հետո փորձել է ինքնասպան լինել։

Դեպիք մասին ոստիկանություն է ահազանգել ամուսինների որդին՝ հայտնելով, որ հայրը ծեծում է մորը: ԱԻՆ աշխատակիցները, դեպքի վայր հասնելով, ստիպված են եղել կոտրել դուռը, քանի որ տղամարդն այն փակել էր ներսից:

Բնակարանում հայտնաբերվել է 47-ամյա տանտիրուհու դին՝ դանակի մի քանի հարվածներով, իսկ նրա 60-ամյա ամուսինը հոսպիտալացվել էր ինքնասպանության փորձից հետո:

Աղբյուրը նաև նշում է, որ Լալա Հովհաննիսյանը 20 տարվա աշխատանքային փորձով բժիշկ-սրտաբան էր, Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ: Նրա ամուսինը շտապօգնության մեքենայի վարորդ էր: Ենթադրվում է, որ մահացու ելքով ընտանեկան կոնֆլիկտի պատճառը խանդն է: Այս վարկածը հաստատում են նաև հարևանները, որոնք նշել են, որ լավ ընտանիք էր, չէին ծխում, չէին խմում, սակայն հաճախ էին վիճում:

Որդին պատմել է, որ ծնողները ծանոթացել էին աշխատավայրում:

«Նա մեծ է մայրիկից և հաճախ խանդում էր նրան, անգամ հիվանդների նկատմամբ: Առիթները ստեղծում էր հենց այնպես, իրականում դրանց համար ոչ մի հիմք չկար»,-ասել է որդին: