Մայիլյանի համակիրները ոգևորված չեն Սամվել Բաբայանի հետ համագործակցությամբ. «Իրատտես»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

մասիս

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի համակիրները բացարձակ ոգևորված չեն վերջինիս՝ Սամվել Բաբյանի հետ համագործակցությամբ։ Բանն այն է, որ Մասիսը, խառնվելով Սյամոյի արկածախնդիր, մի քանի անգամ դատվածության «սինդրոմին», կարող է կորցնել իր «ցիվիլ» մարդու համբավը, մանավանդ որ «կոմանդույուշչին» ու իր կողմնակիցները չեն երկնչում իրենց ու Մասիսի «դուխի» առավելություններից այստեղ-այնտեղ խոսելու գայթակղությունից:

Սակայն ասում են` «ամենացնցողը» եղել է այն, որ մեխանիկական այդ միասնությունը արվել էր «սորոսակաների» հետ համագործակցության մեջ մեղադրվող Մասիսի երեսը «պարզ անելու» համար, որովհետև Սյամոն Ղարաբաղը ռուսական պրոտեկտորատի տակ տեսնելու մարմաջ ուներ, եզրերը հավասարակշռելու` կոմպլեմենտարիզմով։

Սակայն Սյամոյի` Ռուսաստան մուտքի արգելափակման հետ կապված լուրերը փլուզել են նաև այդ միֆը, և հիմա երկուսն էլ հայտնվել են կոտրված տաշտակի առաջ` ամենքը յուրովսանն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: