Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Քոչարյանի բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Քոչարյան

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ Քոչարյանի բացակայության պատճառով: 

Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստի ընթացքում ընթերցեց Էրեբունի ԲԿ-ի՝ դատարանին ուղարկված տեղեկանքը, ըստ որի՝ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր մեստիբոլոպատիա,զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում։

Ըստ տեղեկանքի՝ Քոչարյանի տեղափոխումը նպատակահարմար չէ՝ բժշկական նկատառումներով։ 

Դատավորը Քոչարյանի պաշտպաններին հարցրեց՝ ունե՞ն որևէ ստույգ տեղեկություններ, սակայն պաշտպանները նշեցին, որ հավելյալ մանրամասների չեն տիրապետում։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին ժամը 13։00-ին։