Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Սամվել Բաբայան

Փետրվարի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հետաձգվել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստում նախատեսվում էր հետազոտել գործով առկա ապացույցները, սակայն դրանց համար անհրաժեշտ էր հատուկ տեխինիկա և մասնագետներ, ինչը դատարանը չուներ։

Դատախազի միջնորդությամբ նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 18-ին։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) և դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը՝ բեկանել այն։