Հորդորում ենք «Այո»-ի քարոզչական առաջնորդներին կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

բաբայան

«Չենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային քննարկումը «Այո»-ի կողմից բովանդակային ասելիքի պակասի արդյունք է: «Ոչ» քարոզչության կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը։

«Հորդորում ենք «Այո»-ի քարոզչական առաջնորդներին թողնել մեզ հրապարակային բանավեճի տանելու անիմաստ ջանքերը և կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա:

Մենք քաղաքական հակառակորդ չենք։ Մենք մյուս բևեռ չենք։ Մենք քաղաքացիական նախաձեռնությամբ միավորված իրավաբաններ ենք, որոնք արձանագրում և արձանագրելու են քարոզարշավի բոլոր խախտումները և հրապարակելու են դրանք», - ասված է պատասխանում։