ԵՊՀ դեկանը թող «արջի ծառայություն» չմատուցի իշխանությանը․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը գրառմանը՝ այն որակելով որպես բացահայտ «Այո»-ի քարոզչություն։ Դեկանի գրառումը՝ ստորև․

«Մենք ասելու ենք «Այո», որովհետև կողմնակից ենք իրական հեղափոխությանը, որովհետև փոփոխությունները ավելի քան անհրաժեշտ են, որովհետև սա պետք է արվեր շատ ավելի շուտ, որովհետև պետք ազատվել այս արատավոր դատական համակարգից, ավելին հաջորդ քայլում, երրորդ իշխանությունը մաքրելուց հետք, պետք է մաքրել նաև չորրորդ իշխանությունը: Որովհետև հեղափոխության այս տեմպերը մեզ չեն գոհացնում: Կհարցնեք, թե ի՞նչ է ՍԴ-ն էր խանգարում: Կասեմ նաև ՍԴ-ն է խանգարում և շատ: Իշխանության սխալների մասին կխոսենք Ապրիլի 5-ից հետո»:

Արսեն Բաբայանը, անդրադառնալով դեկանի գրառմանը, նշել է․« Սույն դեկանին հայտնեք, թող «արջի ծառայություն» չմատուցի իշխանությանը: Քաղաքական իշխանությանը, ասում են, թե դուր չի գալիս բուհերի քաղաքականցումը: Իսկ սույն դեկանն ավելի արդյունավետ կգործի, եթե քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն մեկ-մեկ էլ ֆակուլտետի բազմաթիվ խնդիրների լուծմամբ զբաղվի»,- ասված է գրառման մեջ: