Նյու Յորքում կորոնավիրուսից 5 մարդ է մահացել․ կփակվեն բոլոր ռեստորաններն ու բարերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

usa
РИА Новости գործակալությունը, հղում անելով Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին, Նյու Յորքի իշխանությունը նոր կորոնավիրուսով ախտահարման դեպքերի աճի պատճառով հրամայել են մարտի 17-ից փակել բոլոր բարերն ու ռեստորանները։
Ռեստորաններմ առաքումներ կանեն դեպի տներ:

«Վաղը ես հրաման կստորագրեմ, որը կսահմանափակի ռեստորանների, բարերի և սրճարանների գործունեությունը ` մինչև սնունդը դուրս տանելու համար տրամադրելու և առաքումներ կատարելու մակարդակի: Գիշերային ակումբները, կինոթատրանները, ոչ մեծ թատրոնները և համերգային հրապարակները պետք է փակվեն: Հրամանը ուժի մեջ կմտնի մարտի 17-ին ժամը 09:00-ից»,-ասված է Դե Բլազիոյի հայտարարության մեջ:

Նշենք, որ Նյու Յորքում կորոնավիրուսից արդեն 5 մարդ է մահացել:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 000-ի, մահացել է 6523 մարս, վարակը տարածված է 157 երկրում։