Շավարշ Կարապետյանը Բաշկիրիայում պաշտոն է ստացել, կզբաղվի ֆիզկուլտուրայի, սպորտի խնդիրներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

շավարշ

Հայ լողորդ, սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանը Բաշկիրիայի նախագահական ապարատում պաշտոն է ստացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Հասարակական հիմունքներով Բաշկիրիայի նախագահի խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը: Նրան է վերապահվում տարածաշրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման խնդիրը»,- ասված է Բաշկիրիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունում:

Հաղորդագրությունում նաև հստակեցվում է, որ նա Կարապետյանը կապրի Բաշկիրայու. «Ինչպես մեզ հայտնի է, նա մոտ ապագայում Բաշկիրիա կտեղափոխվի»: